Վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսն իր ներդրումը կունենա. Ալեն Սիմոնյան |1lurer.am|
12:06 - 19 մայիսի, 2025

Վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսն իր ներդրումը կունենա. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Տիկին Դիմիտրիուին ներկայացրի այն իրավիճակը, որը կա այսօր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հետ կապված: Վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսն իր ներդրումը կունենա, ինչպես անցյալում է ունեցել, ինչպես մշտապես աջակցել է այդ խնդրին: Այդ մասին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հայաստանը նույնպես մշտապես աջակցել և աջակցելու է Կիպրոսի խնդրին: Դրա մասին նույնպես քննարկում ունեցա տիկին Դիմիտրիուի հետ, ինչպես նաև տեղեկացրի մեր ռազմագերիների, անհետ կորածների հետ կապված խնդրի մասին: Պետք է ասեմ, որ կա երկկողմ լիակատար ընկալում, մեր շահերի լիակատար համընկնում»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել