Ֆրանիսան Գորիսում հյուպատոսական գործակալություն կբացի․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
 |civilnet.am|
16:59 - 26 մայիսի, 2025

Ֆրանիսան Գորիսում հյուպատոսական գործակալություն կբացի․ Ֆրանսիայի ԱԳ նախարար |civilnet.am|

civilnet.am: Ֆրանսիան Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հյուպատոսական գործակալություն կբացի։ Այս մասին այսօր Երևանում հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Սյունիքում հյուպատոսություն բացելու ժամկետների մասին ՍիվիլՆեթը պարզաբանում էր խնդրել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից։ Հարցմանն ի պատասխան դեսպանատնից նշել են, որ Ֆրանսիան նախատեսում է Գորիս քաղաքում բացել պատվո հյուպատոսություն, այլ ոչ թե գլխավոր հյուպատոսություն։ Ըստ դեսպանության՝ պատվո հյուպատոսության բացումը տեղի կունենա «շուտով»։

Ֆրանսիայի կողմից Գորիսի ընտրությունը կապված է քաղաքի վաղեմի մշակութային կապերի հետ ֆրանկոֆոն աշխարհի հետ։ Համարվելով Հայաստանի ամենաֆրանսախոս քաղաքներից մեկը՝ Գորիսում 2006-ից գործում է ֆրանսիական մշակութային կենտրոն։ Կենտրոնը ակտիվ դեր է խաղացել տարածաշրջանում ֆրանսիական լեզվի և մշակույթի տարածման գործում, այդ թվում՝ տեղի դպրոցականների համար ֆրանսերենի դասավանդմանը աջակցելու գործում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել