ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Պաղեստինի ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարարի հետ
11:48 - 27 մայիսի, 2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Պաղեստինի ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարարի հետ

Հայաստան Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար դոկտոր Վարսեն Աղաբեկյանի հետ։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային մի շարք հարցերի։

Պետնախարար Աղաբեկյանը ներկայացրել է նաև Գազայում տիրող իրավիճակի շուրջ պաղեստինյան կողմի գնահատականները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել