Թրամփի վարչակազմը դադարեցրել է ուսանողական վիզաների հարցազրույցները․ Reuters |azatutyun.am|
11:33 - 28 մայիսի, 2025

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ուսանողական վիզաների հարցազրույցները․ Reuters |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրահանգել է դեսպանատներին դադարեցնել նոր ժամանակացույցեր սահմանել ուսանողական և փոխանակման ծրագրերի վիզաների դիմորդների համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Պետդեքարտուղարությունը պատրաստվում է ընդլայնել օտարերկրյա ուսանողների սոցիալական ցանցերի ստուգման գործընթացը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրության մեջ, որին ծանոթացել է գործակալությունը, նշել է, որ բաժինը մտադիր է նոր ուղեցույց հրապարակել սոցիալական մեդիայի ստուգման վերաբերյալ ուսանողական և փոխանակման վիզաների դիմորդների համար՝ վերանայման ավարտից հետո, և խորհուրդ է տվել հյուպատոսական բաժիններին ժամանակավորապես դադարեցնել այդ վիզաների նոր ընդունման ժամադրությունների սահմանումը։

Այս քայլը կատարվում է այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը փորձում է խստացնել արտաքսման քաղաքականությունը և չեղարկել ուսանողական վիզաները ներգաղթի կոշտ օրակարգը կյանքի կոչելու շրջանակում։

Մի քանի հարյուր ցուցարարներ, այդ թվում՝ Հարվարդի համալսարանի ուսանողներ և պրոֆեսորներ, երեքշաբթի օրը ակցիա են իրականացրել Հարվարդի համալսարանում բողոքելով վարչակազմի՝ համալսարանի ֆինանսավորումը դադարեցնելու փորձերի դեմ և աջակցություն հայտնելով օտարերկրյա ուսանողներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել