azatutyun.am: Ռուսաստանն Ուկրաինային է վերադարձրել 1212 զոհված զինծառայողի դի։ Ուկրաինական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում, ինչպես նաև Ռուսաստանի Կուրսկի մարզում զոհված զինվորներն են։
Հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում Կիևն ու Մոսկվան պայմանավորվել են ռազմագերիների փոխանակում իրականացրել, ինչպես նաև վերադարձնել 6 հազար զոհված զինվորականների մարմիններ։
Մինչև երեկ գերիների փոխանակման երկու փուլ է տեղի ունեցել, գերությունից ազատված զինվորականների թվի մասին չի հաղորդվել:
comment.count (0)