Հարված է հասցվել Իրանի Նաթանզի ուրանի հարստացման կայանին, իսկ Բուշերի ատոմակայանը թիրախավորված չէ․ ՄԱԳԱՏԷ |factor.am|
10:19 - 13 հունիսի, 2025

Հարված է հասցվել Իրանի Նաթանզի ուրանի հարստացման կայանին, իսկ Բուշերի ատոմակայանը թիրախավորված չէ․ ՄԱԳԱՏԷ |factor.am|

factor.am: Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն, հաստատել է, որ Իսրայելի կողմից հարված է հասցվել Իրանի Նաթանզի ուրանի հարստացման կայանին․ գրում է apnews-ը։

«ՄԱԳԱՏԷ-ն ուշադիր հետևում է Իրանում խորապես մտահոգիչ իրավիճակին … Գործակալությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ ճառագայթման մակարդակի վերաբերյալ։ Մենք նաև կապի մեջ ենք երկրում գտնվող մեր տեսուչների հետ»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Մարիանո Գրոսսին։ Միաժամանակ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի Բուշերի ատոմակայանը թիրախավորված չէ։

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը հաստատել է, որ Պարսից ծոցի ափին գտնվող Իրանի Բուշերի ատոմակայանը «չի թիրախավորվել, և որ Նաթանզի կայանում ճառագայթման մակարդակի աճ չի նկատվել»։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։ Ըստ Al Masirah հեռուստաալիքի՝ հարվածներ են հասցվել իրանական Նաթանզ, Խորամաբադ և Համադան քաղաքներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել