ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը |armenpress.am|
18:45 - 17 հունիսի, 2025

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին:

«Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով գործարար, «Տաշիր գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանի բերման ենթարկվելու մասին լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները՝ ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց.

«Մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Իրականացվում են օպերատիվ գործողություններ»: 

«Արմենպրես»-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը, կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ: 

Նշենք՝ այսօր News.am-ի զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Մայր Աթոռի վերաբերյալ հայտարարություններին՝ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ասել է. «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Սամվել Կարապետյանի եղբայրը հայտնեց՝ Սամվել Կարապետյանին չեն ձերբակալել, «չեն հասցրել, նա տանն է, բայց շուտով կձերբակալեն»։

Այս մասին Կարեն Կարապետյանն ասաց լրագրողների հետ զրույցում, որոնք հավաքվել են Կարապետյանների առանձնատան դիմաց։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել