Մայր Աթոռը դատապարտում է Սամվել Կարապետյանի՝ «քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը»
19:50 - 17 հունիսի, 2025

Մայր Աթոռը դատապարտում է Սամվել Կարապետյանի՝ «քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը»

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ կապված.

«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայոց Եկեղեցուն աջակցություն հայտնելուց անմիջապես հետո իրավապահ մարմինների կողմից փորձ է կատարվել ձերբակալելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին, և այս պահին խուզարկվում է նրա տունը։

Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը։  Հորդորում ենք ՀՀ իշխանություններին անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները»,- նշվում է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել