news.am: «Տաշիր գւրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին տեղափոխել են ՀՀ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որը հանրությանը հայտնի է «ԿԳԲ-ի պադվալ» անունով։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։
Հարցին, թե ո՞րն է տեղափոխության պատճառը, քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակը պատասխանեց.
«Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով տեղափոխել են Երևան–Կենտրոն ՔԿՀ»։
comment.count (0)