Իրանը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել պատժամիջոցների չեղարկման պայմանով. Ռոուհանի |armenpress.am|
07:53 - 06 օգոստոսի, 2019

Իրանը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել պատժամիջոցների չեղարկման պայմանով. Ռոուհանի |armenpress.am|

armenpress.am։ Թեհրանը պատրաստ Է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, եթե ամերիկյան վարչակազմը չեղարկի Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին: 

«Իրանը հանդես Է գալիս բանակցությունների օգտին: Եթե Միացյալ Նահանգներն իրապես ցանկանում Է երկխոսություն վարել, նա պետք Է նախեւառաջ հանի բոլոր պատժամիջոցները»,-Ռոուհանիի խոսքը մեջբերել Է «Ֆրանսպրես» գործակալությունը: Իրանի նախագահը նաեւ կարծիք Է հայտնել, որ իր երկրի դեմ պատերազմը կդառնա «բոլոր պատերազմների մայրը»:

«Իրանի հետ խաղաղությունը խաղաղության մայրն Է, իսկ Իրանի դեմ պատերազմը՝ բոլոր պատերազմների մայրը»,-նրա խոսքը օգոստոսի 6-ին փոխանցել Է Իրանի պետական հեռուստատեսությունը: Բացի այդ, Իսլամական Հանրապետության նախագահը «ռազմավարական սխալ» Է համարել ԱՄՆ-ի դուրս գալը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել