Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգման համար ՀՀ–ն է ՄԻԵԴ–ում պատասխան տալու |24news.am|
12:08 - 29 հուլիսի, 2019

Մանվել Գրիգորյանի նկատմամբ խոշտանգման համար ՀՀ–ն է ՄԻԵԴ–ում պատասխան տալու |24news.am|

24news.am։ Գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացվող խոշտանգման և ընտրովի արդարադատության պատասխանը վաղը Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ քաղաքացին է վիճարկելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

«Դատական իշխանությունը, գտնվելով գործադրի կոշիկի տակ, ոչ միայն չի նպաստում երկրի զարգացմանը, այլ խնդիրներ է ստեղծում ՄԻԵԴ-ում։ ՄԻԵԴ-ն այսօր անդրադառնում է տարիներ առաջ մարդու իրավունքների խախտումների գործերով բազմաթիվ հայցերի: Դրանք, որպես կանոն, այն գործերն են, երբ դատական իշխանությունն ընտրովի արդարադատություն է իրականացրել, որը նաև տեղի է ունենում Հայաստանում»,–նշեց փաստաբանը։

Փաստաբանը կարծիք հայտնեց, թե ՄԻԵԴ–ի որոշումները պետք է «սառը ցնցուղ լինեն դատական եւ ընդհանրապես իշխանությունների համար։

«Օրեր առաջ Մանվել Գրիգորյանը հերթական հետազոտությունն է անցել, եւ արձանագրվել է էլ ավելի բացասական դինամիկա: Խոշտանգումը շարունակվում է»
Մանվել Գրիգորյանի գործով վաղը կայանալիք նիստին պաշտպանական կողմը խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն է պատրաստվում ներկայացնել:

«Եթե դատարանը նորից մերժի միջնորդությունը, բոլոր փաստաթղթերը կրկին կուղղարկվեն ՄԻԵԴ: Մանվել Գրիգորյանն անդամալույծ է, ոտքերը չեն աշխատում: Մենք մեր մեջ մշակույթ պետք է դաստիարակենք, որ կապ չունի ո՞վ է անձը, նրա իրավունքը պետք է պաշտպանվի»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել