Իրանը կոշտ եւ արագ պատասխան կտա ցանկացած ագրեսիային |news.am|
12:47 - 15 օգոստոսի, 2019

Իրանը կոշտ եւ արագ պատասխան կտա ցանկացած ագրեսիային |news.am|

news.am։ Իրանը կոշտ եւ արագ պատասխան կտա ցանկացած ագրեսիային: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Արագչին, հայտնում է Mehr-ը:

«Իրանի ռազմական հզորության ուժեղացումը զսպող գործոն է է եւ ուղղված չէ որեւէ այլ երկրի դեմ: Չնայած Իրանն իր ժամանակակից պատմության ընթացքում չի պատերազել որեւէ երկրի դեմ, այն առանց տատանվելու եւ արագ կարձագանքի ցանկացած ագրեսորի», - ասել է նա:

Անդրադառնալով Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ ԱՄՆ-ի անհիմն դժգոհությանը, Արագչին նշել է, որ հաշվի առնելով երկրի հետգեւոր առաջնորդի որոշումը, Իրանը դեմ է զանգվածային ոչնչացման ցանկացած զենքի, սակայն «մենք զարգացնելու ենք մեր խաղաղ գործունեությունը եւ տեխնոլոգիաները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել