«Կանեփ-կակաչ 2019»-ը՝ Ջերմուկում ոստիկանական ուժեղացված ծառայության պատճառ
11:20 - 21 օգոստոսի, 2019

«Կանեփ-կակաչ 2019»-ը՝ Ջերմուկում ոստիկանական ուժեղացված ծառայության պատճառ

Դեռ երեկ բնապահպան-ակտիվիստ Անի Խաչատրյանը հրապարակել էր տեսանյութեր (մաս1, մաս2, մաս3), որտեղ պարզում է, որ Ջերմուկում ծառայություն իրակացնող ոստիկանները եկել են տարբեր համայնքների՝ Վայքի, Եղեգնաձորի ստորաբաժանումներից:

Infocom-ը որոշեց պարզել, թե ինչի հետ է կապված նման ուժեղացված ծառայությունը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ Վայքը և Եղեգնաձորը, ինչպես և Ջերմուկը Վայոց Ձորի մարզում են, և հասարակական կարգը պահելու նկատառումներով են այդ քաղաքների ստորաբաժանումներից ոստիկաններ բերվել Ջերմուկ։

Փորձեցինք հասկանալ՝ արդյո՞ք Ջեմուկի ստորաբաժանման ուժերը բավարար չէին հասարակական կարգը պահպանելու համար։ «Անվտանգության նկատառումներով, հասարակական կարգը պահելու ուղղությամբ տարվող աշխատանքների նպատակով Ջերմուկում ուժեղացված ծառայություն է իրականացվում»,- տեղեկացրեց հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից պարոն Գաբրիելյանը։

Համացանցում նաև տեսանյութ էր տարածվել, որտեղ ոստիկանները նկարահանում են Ջերմուկի համայնքային ժողովը։ Այն հարցին ի պատասխան, թե արդյո՞ք ոստիկաններն այդպիսի իրավասություն ունեն, պարոն Գաբրիելյանը նշեց, որ ինքը պատասխան արդեն տվել է, և այդ գործողությունն իրկանացվել է հասարակական կարգը պահելու նկատառումներով։

Մեր այն հարցին, թե Ջերմուկում ուժեղացված ծառայություն իրականացնելու որոշումը նո՞ր է կայացվել, պարոն Գաբրիելյանը պատասխանեց․ «Հանգստյան շրջան է, բացի այդ՝ կանեփ-կակաչ միջացառում է իրականացվում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել