Սիրիայի բանակը շարժվում է հյուսիս` կանխելու Թուրքիայի առաջխաղացումը |ermenihaber.am|
05:17 - 14 հոկտեմբերի, 2019

Սիրիայի բանակը շարժվում է հյուսիս` կանխելու Թուրքիայի առաջխաղացումը |ermenihaber.am|

ermenihaber.am։ Սիրիայի պետական հեռուստատեսության տեղեկացմամբ՝ երկրի կառավարական ուժերը շարժվում են դեպի հյուսիս՝ քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ և Քոբանի բնակավայրեր։ Այդ տարածքները հանձնվելու են Սիրիայի կառավարական ուժերին։

Ըստ թուրքական աղբյուրի՝ Սիրիայի կառավարական ուժերն այդ կերպ փորձելու են կանխել թուրքական զինուժի առաջխաղացումը դեպի Սիրիայի խորքեր։

Մինչ այդ թուրքական զինուժը «խաղաղության ակունք» կոչվող ռազմագործողության ընթացքում արդեն վերահսկողություն էր սահմանել Թել Աբյադ քաղաքի վրա, որը նախկինում գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերոհիշյալ ռազմական օպերացիայի ընթացքում արդեն սպանվել է 490 զինյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել