Ռաս էլ Այնում քրդերը վիճարկում են Թուրքիայի հայտարարությունը քաղաքն իր վերահսկողության տակ վերցնելու մասին |news.am|
13:49 - 12 հոկտեմբերի, 2019

Ռաս էլ Այնում քրդերը վիճարկում են Թուրքիայի հայտարարությունը քաղաքն իր վերահսկողության տակ վերցնելու մասին |news.am|

news.am: Սիրիայի սահմանամերձ Ռաս էլ Այն քաղաքում արյունահեղ մարտեր են մղվում. քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» վիճարկում են Թուրքիայի պնդումը քաղաքն իր վերահսկողության տակ վերցնելու մասին, հայտնում է BBC-ն:

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր Սիրիայում իր կարեւորագույն թիրախներից մեկը՝ Ռաս էլ Այն քաղաքն իր վերահսկողության տակ վերցնելու մասին: Թուրքիան նաեւ հերքել էր Պենտագոնի պնդումը թուրքական դիրքերից ամերիկյան զորքերին գնդակոծելու մասին:

Հեռուստաալիքը նշում է, որ Սիրիա Թուրքիայի ներխուժման հետեւանքով զոհվել է առնվազն 30 քաղաքացի, տեղահանվել է 200 հազարից ավելի մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել