Կանադան դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա |shantnews.am|
05:33 - 16 հոկտեմբերի, 2019

Կանադան դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա |shantnews.am|

shantnews.am: Կանադայի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են սպառազինության մատակարարումները Թուրքիա՝ Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսում անցկացվող ռազմական գործողության պատճառով։ Այս մասին հայտնում է France24 հեռուստաալիքը։

«Կանադան վճռականորեն դատապարտում է Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա»,-հայտնել է Կանադայի ԱԳՆ-ը։

Դիվանագիտական գերատեսչությունը կարծում է, որ Թուրքիայի գործողությունները կարող են խաթարել տարածաշրջանային կայունությունը և ի չիք դարձնել «Իսլամական պետության» դեմ պայքարում միջազգային կոալիցիայի գործողությունները։

Կանադայի ԱԳՆ-ը նաև կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանն ու ապահովել հասանելիություն մարդասիրական օգնությանը։

Նշվում է, որ 2018 թվականին կանադական սպառազինության արտահաման ծավալը կազմել է մոտ 90 մլն դոլար։

Ավելի վաղ դեպի Թուրքիա զենքի մատակարարումները դադարեցրել էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆինլանդիան և Նորվեգիան։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել