Առաջին պաշտոնական այցով Վրաստանի վարչապետն այսօր կմեկնի Ադրբեջան |aliq.ge|
08:12 - 09 հոկտեմբերի, 2019

Առաջին պաշտոնական այցով Վրաստանի վարչապետն այսօր կմեկնի Ադրբեջան |aliq.ge|

aliq.ge։ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան առաջին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան:

Վրաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկատվությամբ, վարչապետ Գախարիայի առաջին պաշտոնական այցերը կանցկացնի Վրաստանի հարևան երկրներում, որոնք Վրաստանի կարևորագույն գործընկերներն են, ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ առևտրա-տնտեսական ուղղություններով:

Հատկանշական է, որ հաջորդ շաբաթ կկայանա նրա այցը Հայաստան: Բացի այդ, նախատեսվում է նաև վարչապետի այցը Թուրքիա, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել