Բոլոր անօրինական կրպակներն ու առեւտրի կետերը պետք է ապամոնտաժվեն. Հայկ Մարության |news.am|
13:27 - 08 հոկտեմբերի, 2019

Բոլոր անօրինական կրպակներն ու առեւտրի կետերը պետք է ապամոնտաժվեն. Հայկ Մարության |news.am|

news.am: Բոլոր անօրինական կրպակներն ու առեւտրի կետերը պետք է ապամոնտաժվեն։ Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողներին ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կլինի այն մարդկանց հետ, որոնց առեւտրի կետերը «Բարեկամություն» մետրոյի ստորգետնյա անցման մոտ ապամոնտաժվեն։ «Ես միայն դրական արձագանքներ եմ լսել։ Մասնավորապես, «Բարեկամություն» մետրոյում, վերջապես, կազատվի տարածք, որով շարժվում են, այդ թվում սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ»,- նշել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել