Թուրքիան հաշվետվություն է ներկայացրել Սիրիայում ռազմական գործողությունների մասին |aysor.am|
09:44 - 10 հոկտեմբերի, 2019

Թուրքիան հաշվետվություն է ներկայացրել Սիրիայում ռազմական գործողությունների մասին |aysor.am|

aysor.am։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության առաջին հաջողությունների մասին: Գործողությունը, որը սկսվել է մեկ օր առաջ, ներառում է թուրքական ավիացիան և հրետանին:

Առաջին օրը Թուրքիայի զինված ուժերը հարվածել են 181 օբյեկտի:

«Խաղաղության աղբյուր» գործողության նպատակը Սիրիայի տարածքը Եփրատ գետից մինչև Իրաքի սահման գրավելն է՝ այն ազատվելով քրդական կազմավորումներից, որոնք Անկարան անվանում է ահաբեկչական:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ ռազմական գործողությունն ուղղված է բացառապես ահաբեկիչների, նրանց ապաստարանների և սարքավորումների ոչնչացմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել