shantnews.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում գործողությունները վերսկսելու մտադրության մասին, եթե 120 ժամ անց ԱՄՆ-ը չկատարի քրդական ուժերն անվտանգության գոտուց դուրս բերելու պայմանավորվածությունը: Այդ մասին հայտնում է Anadolu-ն:
Ըստ նրա` հոկտեմբերի 9-ից սկսած «Խաղաղության ակունք» գործողության շրջանակներում 775 «ահաբեկիչներ» են վնասազերծվել:
Էրդողանը նաև ավելացրել է, որ սպանվել է յոթ թուրք զինվոր, սիրիական ընդդիմադիր ազգային բանակի 79 զինյալ և Թուրքիայի 20 քաղաքացիական անձ:
Այս մասին նա խոսել է Սոչի մեկնելուց առաջ:
comment.count (0)