Քուրդ քաղաքական գործիչը նշել է, թե որ դեպքում քրդական զորամիավորումները դուրս կբերվեն թուրք-սիրիական սահմանագոտուց |tert.am|
05:09 - 18 հոկտեմբերի, 2019

Քուրդ քաղաքական գործիչը նշել է, թե որ դեպքում քրդական զորամիավորումները դուրս կբերվեն թուրք-սիրիական սահմանագոտուց |tert.am|

tert.am։ Սիրիայի և Թուրքիայի սահմանագոտուց քրդական զորամիավորումների դուրսբերումը, որի մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հնարավոր է միայն այդ տարածքում սիրիական բանակի տեղակայման դեպքում: Այդ մասին РИА Новости-ին ասել է քուրդ քաղաքական գործիչ, Քրդական ինքնապաշտպանական ուժերի նախկին ներկայացուցիչ Աֆրինա Ռեյզան Հեդուն:

«Եթե սիրիական բանակը տեղակայվի այդ տարածքում, ապա դա դրական հայտարարություն է: Սակայն եթե այնտեղ լինելու են թուրքական զորքերը, ապա դա նշանակում է տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխության ծրագրի ավարտ»,- նշել է Հեդուն:

Ըստ քաղաքական գործչի՝ Սիրիայի հյուսիս-արևելքի բնակիչները չեն համաձայնի ապրել Անկարայի տիրապետության տակ: «Փենսն իր հայտարարության մեջ խոսել է քրդական զորքերի դուրսբերման մասին, բայց ոչ մի խոսք չի ասել գրավյալ տարածքներից թուրքամետ ուժերի դուրսբերման մասին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել