Իրանը Պարսից ծոցի երկրներին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր կնքել |armenpress.am|
05:56 - 27 մայիսի, 2019

Իրանը Պարսից ծոցի երկրներին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր կնքել |armenpress.am|

armenpress.am։ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի հետ կապված Ծոցի երկրներին առաջարկել է ստորագրել չհարձակման մասին պայմանագիր, հաղորդում է Իսլամական Հանրապետության Տելեգրամ-ալիքը։

Զարիֆն այս նախաձեռնությամբ հանդես է եկել Իրաքի ԱԳ նախարար Մուհամադ Ալի ալ Հաքիմի հետ մայիսի 25-ին կայացած հանդիպմանը։ Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը ցանկանում է լավագույն հարաբերություններ ունենանալ Պարսից ծոցի երկրների հետ և ողջունում լարվածության թուլացման հետ կապված ցանկացած առաջարկություն։

Ավելի վաղ Իրաքի վարչապետին մոտ աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել էր, որ Իրաքը Ռուսաստանի և ևս չորս երկրի հետ հանդես է գալիս որպես Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության կարգավորման միջնորդ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել