ԱԺ պատգամավորները Պետդումայում բարձրացրել են ՀԱԷԿ-ի համար տրվող վարկին վերաբերող հարցեր |armenpress.am|
10:20 - 23 սեպտեմբերի, 2019

ԱԺ պատգամավորները Պետդումայում բարձրացրել են ՀԱԷԿ-ի համար տրվող վարկին վերաբերող հարցեր |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ՌԴ Պետական դումայում գործընկերների հետ համատեղ նիստում բարձրացրել են Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու նպատակով Ռուսաստանից վերցված վարկին վերաբերվող հարցեր:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Կարևորագույն խնդիր է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի ռեսուրսի երկարաձգման խնդիրը: Շահագործումը երկարաձգելու համար մենք մոտ 3 տարի առաջ 270 մլն դոլարի վարկ ենք վերցրել, 30 մլն դոլար դրամաշնորհ, որպեսզի վերակառուցման աշխատանքները կատարվեն:

Եվ, քննարկելով կառավարության գործընկերների հետ, ունենք տեղեկատվություն, որ վարկը 200 մլն դոլարի շրջանակում տրվել է, իսկ 70 մլն դոլարը չի տրվում, ձգձգվում է ռուսական կազմակերպության կողմից: Իսկ եթե դա չտրվի, ապա միջոցներն անբավարար են, որ ատոմակայանը հավուր պատշաճի գործարկվի»,-ասաց Մելքումյանն ու նշեց՝ արդյունքում խնդիր կունենանք:

Պատգամավորի խոսքով, դեռ ավելին՝ հունվարի 1-ից ծախսերը վարկի տոկոսադրույքների հաշվարկմամբ ներառվելու են էկետրաէներգիայի սակագնի մեջ, ինչը խնդիր է:

Պատգամավորները Պետական դումայի համապատասխան կոմիտեի նիստում բարձրացրել են ատոմակայանի վարկի ճակատագրի հետագա հեռանկարի հետ կապված հարց: Մելքումյանը նշեց՝ կոմիտեի կողմից այս առումով որևէ առարկություն չի եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել