«Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է լեռնահանքային ձեռնարկությունների գործունեությունը ստուգելու համար հանձնաժողով ստեղծել |news.am|
10:21 - 03 հոկտեմբերի, 2019

«Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է լեռնահանքային ձեռնարկությունների գործունեությունը ստուգելու համար հանձնաժողով ստեղծել |news.am|

news.am:  Մենք առաջարկում ենք խորհրդարանում քննիչ հանձնաժողով ստեղծել, որի քննարկման համար կառավարությունը տվյալներ կփոխանցեր լեռնահանքային ձեռնարկություններում ֆինանսական հաշվետվությունների եւ ներդրումների վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում «Գործադիր մարմիններին ներկայացվող ֆինանսական եւ այլ հաշվետվությունների, ինչպես նաեւ մետաղների արդյունահանման հարցով ներդրումային ծրագրերի օրինականությունը ստուգելու համար ստեղծված հանձնաժողովի մասնակիցների թվի բաշխման մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ հանձնաժողովի անդամների թիվը կորոշի խորհրդարանը: «Բարգավաճ Հայաստանն», իր հերթին, առաջարկում է այդ հանձնաժողովում 18 պատգամավոր ներառել:

«Վերջին շրջանում հաճախ ենք լսում Թեղուտի եւ Ախթալայի հանքերի խնդիրների մասին: Այժմ դրանց է միացել նաեւ Ամուլսարի հարցը: Մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, երբ խոսքը հնչեղ խնդիրների մասին է, մենք ցանկանում ենք հատուկ հանձնաժողով ստեղծել»,- ասաց Բագրատյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է ժամանակավոր կառույց ստեղծել 6 ամիս ժամկետով եւ 100 մլն դրամ բյուջեով:

Հանձնաժողովը, պատգամավորի կարծիքով, պետք է իրավունք ունենա իշխանությունից պահանջել եւ ստանալ զեկույցներ եւ փաստաթղթեր հանքերի աշխատանքի մասին: Ինչպես նաեւ հանձնաժողովը պետք է փորձագիտության եզրակացություններ ստանա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել