Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդլայնման նախագիծ է ներկայացվել |hetq.am|
15:11 - 01 սեպտեմբերի, 2021

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդլայնման նախագիծ է ներկայացվել |hetq.am|

hetq.am: «Թեղուտ» ՓԲԸ-ն Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը շահագործվում է 2013 թվականի փետրվարի 20-ի օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի հիման վրա։ Թույլտվության գործողության ժամկետը սահմանվել է 2026թ. փետրվարի 8-ը: Լեռնահատկացման մակերեսը կազմում է 1544.6 հա:

Մինչ այժմ ընկերությունն արդյունահանել է առաջին հերթի բացահանքը, այժմ ուզում է արդյունահանել երկրորդ հերթի բացահանքը։ Երկրորդ հերթի ընդլայնված բացահանքի համար հայցվող տարածքը ներառված է արդեն իսկ տրամադրված լեռնահատկացման ակտով սահմանազատված տարածքում: Լեռնահատկացման ակտի սահմաններից դուրս նոր հողերի օտարում չի կատարվելու: Երկրորդ հերթի ընդլայնված բացահանքի շինարարության և շահագործման ընթացքում կխախտվի լեռնահատկացման ակտով սահմանազատված շուրջ 76 հա տարածք, որտեղ, ըստ նախնական գնահատման, առկա է անտառային դարչնագույն հողերի շուրջ 380 հազ. խմ բերրի շերտ:

Հիշեցնենք, որ Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով՝ «Թեղուտ» ՓԲԸ-ին 50 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրվել է բացահանքի տակ ընկնող 200.9 հա տարածքը: Նախատեսվող գործունեությունն իրականացվելու է այդ տարածքի սահմաններում:

Երկրորդ հերթի ընդլայնվող բացահանքի համար հայցվող տարածքները ներառված են պետական կառավարման լիազոր մարմինների հետ համաձայնեցված և «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից հատվելիք 357 հա անտառածածկ տարածքների սահմաններում: Անտառածածկ լրացուցիչ տարածքներ ընդլայնված բացահանքի շինարարության և շահագործման ընթացքում չեն խախտվելու:

Ընդլայնվող բացահանքը գտնվում է Թեղուտ բնակավայրի մոտակա բնակելի շինություններից մոտ 1.65 կմ հեռավորության վրա:

Հեռավորությունը մինչև Շնողի վտակ՝ Խառատանոց գետ, 1.1 կմ է: Արևելքից բացահանքը սահմանակցում է Դուքանաձոր գետակի հետ: Գետի հունի և ընդլայնվող բացահանքի վերջնական եզրագծի միջև հեռավորությունն ընդամենը 60 մ է:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել