Թեղուտի հանքավայրը կաշխատի պոչամբարի պատվարի ամրացումից և պատրաստի արտադրանքի մատակարարման նոր շղթաների կառուցումից հետո |hetq.am|
12:06 - 16 մարտի, 2022

Թեղուտի հանքավայրը կաշխատի պոչամբարի պատվարի ամրացումից և պատրաստի արտադրանքի մատակարարման նոր շղթաների կառուցումից հետո |hetq.am|

hetq.am: ««Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությունը դադարեցված չէ»: Այսպես է արձագանքել«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն` պատասխանելով մեր հարցերին, թե ինչու են դադարեցվել Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները:

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ «Թեղուտ» ՓԲԸ-ն հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ մասշտաբային պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2022թ. մարտի 14-ից դադարեցվում է Թեղուտի լեռնահանքային համալիրի հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը:

Վլադիմիր Նալիվայկոն այնուհետև պարզաբանել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի լեռնահարստացման կոմբինատը նախագծային փաստաթղթերի համապատասխան իրականացնում է պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքներ: Ներկա պահին ավարտված է պոչամբարի պատվարի կայունության ամրացման աշխատանքների առաջին փուլը, և սկսվել են երկրորդ փուլի աշխատանքները:

Ընդհանուր առմամբ իրականացվել է պոչամբարի պատվարի` 1 մլն տոննա ծավալով բեռնում` բացահանքից բերված ժայռային ապարներով: Այս աշխատանքների շարունակման համար անհրաժեշտ է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքի դադարեցում:

«Այս պահին անհրաժեշտ է կատարել պոչամբարից ստացվող ջրի հավաքիչի խողովակաշարի ուժեղացման ամրանային և բետոնային աշխատանքներ, ինչը հնարավոր չէ իրականացնել առանց հարստացուցիչ ֆաբրիկայում հանքաքարի վերամշակման աշխատանքների դադարեցման: Բետոնային խառնուրդի ամրությունը պետք է դառնա առնվազն 50 %, որից հետո կարելի է հեռացնել կաղապարամածը և անցնել հավաքիչի հակադարձ լցմանը և պոչամբարի պատվարի ամրացման հետագա աշխատանքներին»,- մանրամասնել է գլխավոր տնօրեն Նալիվայկոն:

Ընկերությունը նախատեսում էր դադարեցնել հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը և իրականացնել նշված աշխատանքը 2022թ. մայիս-հունիս ամիսներին, սակայն աշխարհում քաղաքական-տնտեսական նոր իրավիճակի պատճառով խախտվել է արտադրանքի ապրանքների` սպառողներին մատակարարման լոգիստիկ շղթան, այդ պատճառով այն, ըստ տնօրենի, պետք է վերակառուցել:

Ստեղծված հանգամանքներից ելնելով` «Թեղուտ» ՓԲԸ-ն որոշել է դադարեցնել հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը, ճշգրտել է պոչամբարի պատվարի ամրացման և վերանորոգման-վերականգնողական աշխատանքների իրականացման իր ծրագիրը` որոշելով նշված աշխատանքներն իրականացնել ընթացիկ տարվա մարտին:

Մեր հարցադրմանը, թե քանի աշխատակից կգտնվի հարկադիր պարապուրդի մեջ, տնօրենը հստակ թիվ չի նշել. 

«Վերանորոգման-վերականգնողական աշխատանքներում և ԼՀԿ պահպանության մեջ չներգրավված անձնակազմը կհամարվի ոչ աշխատողի մեղքով պարապուրդի մեջ գտնվող` ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխան հարկադրված պարապուրւդում գտնվելու ժամանակահատվածի վճարմամբ»:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել