Այս պահին չկա այնպիսի լուրջ պատճառ, որը կարող էր հիմք լինել ինքնասպանության համար․ Առաքել Մովսիսյանի որդու փաստաբան |news.am|
13:24 - 02 փետրվարի, 2020

Այս պահին չկա այնպիսի լուրջ պատճառ, որը կարող էր հիմք լինել ինքնասպանության համար․ Առաքել Մովսիսյանի որդու փաստաբան |news.am|

news.am:  Հիմա քննություն է ընթանում, երբ քննությունն ավարտվի, իրականությունը կպարզվի, կհամոզվեք, որ այդ դեպքը չի կարելի կապել ոչ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի), ոչ նրա որդու հետ։ Այս մասինասաց ԼՂՀ փաստաբանների պալատի փաստաբան Աշոտ Ապրեսյանը՝ խոսելով հունվարի 30-ին Արցախում ժամկետային զինծառայողի մահվան և դրանում Առաքել Մովիսիյանի որդու ներգրավվածության հնարավորության մասին։

«Այս պահին եղած տվյալներով չկա այնպիսի լուրջ պատճառ, որը կարող էր հիմք հանդիսանալ երեխայի ինքնասպանության համար։ Բայց այնտեղ կրակոցներ են արձակվել համածառակիցների ուղղությամբ․․․ Քննության ընթացքում տասնյակ վարկածներ կարող են առաջ գալ, թողենք, թող քննությունն ավարտվի»,-նշեց նա։


Ապրեսյանը պնդեց՝ մահացած զինվորի և ձերբակալված համածառակիցների միջև ներանձնային խնդիրներ չեն եղել․ «Նախկինում որևէ խնդիր չի եղել, կոնկրետ միջադեպը, որը դրվում է ինքնասպանության հիմքում, չի կարող ինքնասպանության հիմք հանդիսանալ։ Լուրջ միջադեպ իրենց մեջ չի եղել։ Այն հիմքով, որ այդ երեք երեխաներին ձերբակալել են, դրա վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել։ Մենք հիմնավոր փաստեր չեն տեսել, դրա համար համաձայն չենք այդ կասկածի հետ»։

Նա ասաց, որ հանդիպել է Մովսիսյանի որդու հետ, սակայն մանրամասներ չհայտնեց։

Փաստաբանը վրդովմունք հայտնեց, որ դեպքը փորձում են կապել Առաքել Մովսիսյանի անվան հետ․ «Առաքել Մովսիսյանի դժբախտությունն այն է, որ Հայաստանում իրեն ճանաչում են, հա՞։ Պետք չի մահացածի հարազատների վիշտը փորփրել։ Մենք էլ ենք շատ ցավում, ջահել երեխա է մահացել, բանակի զինվոր է զոհվել, որը մեզ համար ցավալի է։ Հիմա ինքն իր երեխու խնդիրը թողած՝ մտածում է, որ չեղած տեղը իր երեխային չկապեն այս մահվան հետ։ Հիմա քննություն է ընթանում, երբ քննություն ավարտվի, իրականությունը պարզվի, դուք կհամոզվեք, որ այդ դեպքը չի կարելի կապել ոչ Առաքել Մովսիսյանի, ոչ նրա որդու հետ»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ասել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել են Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել