tert.am: Կատարի ազգային ավիափոխադրող Qatar Airways ընկերությունը որոշում է կայացրել փետրվարի 3-ից դադարեցնել բոլոր չվերթները դեպի Չինաստան՝ պայմանավորված նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ:
«Qatar Airways ավիաընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել չվերթները Չինաստան, մինչև հետագա ծանուցումը՝ կապված լուրջ գործառնական դժվարությունների և մի շարք երկրների կողմից Չինաստան այցելած ուղևորների մուտքն արգելելու հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի մասին Առողջապահության համաշխարհային հիմնադրամին հայտնել են 2019-ի դեկտեմբերի 31-ին: Վիրուսի համաճարակը բռնկվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում: Հիվանդությունից մահացության դեպքերը հասել են 259-ի, վարակվածներինը՝ 11 700-ի: Հայտնի է, որ բուժվելուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել 243 մարդ: Հունվարի 31-ին ԱՀԿ-ն համաճարակն անվանել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ:
comment.count (0)