Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է 1200 կրակոց. Արցախի ՊՆ
10:06 - 08 փետրվարի, 2020

Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է 1200 կրակոց. Արցախի ՊՆ

Փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել