Մենք չենք կարող մաս կազմել այս հակաիրավական պրոցեսին. Մանե Թանդիլյան |aysor.am|
13:05 - 11 փետրվարի, 2020

Մենք չենք կարող մաս կազմել այս հակաիրավական պրոցեսին. Մանե Թանդիլյան |aysor.am|

aysor.am: Այդպես էլ չհիմնավորվեց սահմանադրության փոփոխությունների հրատապության անհրաժեշտութունը։ Մեկ օրում հակաիրավական գործընթացներով նախաձեռնվեց Սահմանադրական դատարանի դատավորների հեռացում, ասուլիսի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Մենք չենք կարող մաս կազմել այս պրոցեսին։ Ընտրվել է հակաիրավական ճանապարհ, իսկ «Լուսավոր Հայաստանը» իրավական պետության տեսլականն իրականացնողներից է։ Ցավոք, իշխանությունը գնում է այլ ճանապարհով, և մենք կարծում ենք, որ չպետք է մաս կազմենք այս հակաիրավական գործընթացին»,- համոզմունք հայտնեց խորհրդարանականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել