ՀՀ-ն մասնագետներ կտրամադրի Վրաստանում հայերեն դասավանդող ուսուցիչների որակավորման բարձրացման նպատակով
13:40 - 31 մայիսի, 2019

ՀՀ-ն մասնագետներ կտրամադրի Վրաստանում հայերեն դասավանդող ուսուցիչների որակավորման բարձրացման նպատակով

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլիին։ Այս մասին հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Երկու նախարարները հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներում լեզվի դասավանդման, ուսուցիչների վերապատրաստման և դասագրքերիմատակարարման վերաբերյալ: Կողմերը պայմանավորվել են, որ Վրաստանի դպրոցներում հայերեն դասավանդող ուսուցիչների որակավորման բարձրացման նպատակով հայկական կողմը մասնագետներ կտրամադրի։

Անդրադարձ է եղել նաև բուհական և գիտության բնագավառում համագործակցության հարցերին, մասնավորապես, արհեստական բանականությանոլորտում փոխգործակցությանը: Երկու երկրների կրթության պատասխանատուները քննարկել են նաև տարբեր ոլորտներում աշխատանքային խմբերիստեղծման հնարավորությունը՝ փորձի փոխանակման և առկա խնդիրների լուծման նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ամառային դպրոցների հարցը. Արդյունքում` օգոստոսին մի քանի տասնյակ վրացի աշակերտներ կայցելեն Հայաստան, մասնավորապես, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, իսկ ՀՀ աշակերտները կլինեն Վրաստանի ամառային դպրոցներում: Անդրադարձ է եղել նաև ինժեներական լաբորատորիաների պատանեկան ծրագրերի հայաստանյան հաջողված փորձին և դրանք Վրաստանում ներդնելուհնարավորություններին:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է նաև Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց, ծանոթացել կրթօջախի գործունեությանը, գեղարվեստական գրքեր նվիրել դպրոցի գրադարանին։ Գրադարանի աշխատակիցները, երախտագիտություն հայտնելով նախարարին, նշել են, որ հենցմանկական գեղարվեստական գրքերի կարիք գրադարանը շատ ուներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել