Իսրայելը հրթիռակոծել է Հոմսի ռազմական աերոդրոմը |shantnews.am|
05:44 - 03 հունիսի, 2019

Իսրայելը հրթիռակոծել է Հոմսի ռազմական աերոդրոմը |shantnews.am|

shantnews.am։ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել սիրիական Հոմս նահանգի T4 ռազմական աերոդրոմին։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։

Ռազմական աղբյուրի փոխանցմամբ՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են ոչնչացնել 2 հրթիռ, սակայն մնացածը հասել են թիրախին։ Զոհվել է 1 զինծառայող, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել։ Հարվածի հետևանքով վնասվել են զինամթերքի պահեստն ու ևս մի քանի շինություններ։

Դրանից բացի՝ օբյեկտի տարածքում հզոր պայթյուններ են որոտացել, որոնց պատճառը հայտնի չէ։ Դրանց հաջորդել է հրդեհը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել