Պատգամավորն առաջարկում է ամեն երեխայի ծննդից հետո նվազեցնել ծնողի եկամտահարկը |shantnews.am|

09:00 - 15 հուլիսի, 2019

shantnews.am: Հայաստանում ամեն ընտանիքում ծնվող երրորդ երեխայի համար ընտանիքին տրվում է 1 միլիոն դրամ միանվագ աջակցություն։ Սակայն պատգամավոր Արտակ Մանուկյանը սա բավարար չի համարում ծնելիությունը խրախուսելու համար և առաջարկում է խրախուսանքի այլ միջոց։

Մանուկյանի խոսքով՝ ծնողների համար շատ ավելի օգտակար կլինի, եթե ամեն երեխայի ծննդից հետո նրա եկամտահարկի տոկոսը 1 տոկոսով նվազեցվի։ Դա, ըստ պատգամավորի, աշխատող ծնողներին ավելի մեծ օգնություն կլինի։

Ազգային ժողովում համատեղ քննարկման ժամանակ այս առաջարկին հավանություն տվեց նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նախագիծ, սակայն, առայժմ մշակված չէ, և եթե այդպիսին լինի, ապա կընդունվի ամենաշուտը սեպտեմբերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել