hetq.am: Բնական լճերը Սիս գյուղի ամենամեծ հարստությունն են: Այս տարածքում խորհրդային տարիներին գործել է Մասիսի կարպալճակային «Ձուկ» կոմբինատը, որը 11 լճակ ուներ: Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը ձեռք է բերել այդ լճակներից մեկը: Գյուղի արոտավայրերի վրա կառուցել է եւս մեկ ձկնաբուծարան եւ, կեղծ գործարքների դիմելով, Սիս համայնքի բյուջե չի վճարել հարյուրավոր միլիոններ՝ ձկնաբուծարանների հողերի կադաստրային արժեքը եւ տարեկան հարկերը:
Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը Սիսի համայնքապետարանից 11.32 հա գյուղնշանակության արոտավայր է վարձակալել տարեկան 113 000 դրամով, այնուհետեւ ենթավարձակալության է հանձնել իր դստեր ընկերությանը՝ «Մոս ֆիշ» ՍՊԸ-ին, ամսական 2.5 մլն դրամով:
Ս․Ալեքսանյանը Սիսում բիզնես գործունեությունը ծավալել է դեռեւս 2004թ.-ից: Հողի վարձակալության պայմանագիրը կնքվել է Ս. Ալեքսանյանի մոր՝ Աստղիկ Ղազարյանի անունով, 24 տարի ժամկետով։ Գյուղնշանակության հողամասը գործարարը վերածել է ձկնաբուծարանի։ 2011թ. հոկտեմբերին Ա․ Ղազարյանը հողատարածքը վարձակալության է հանձնել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին, 10-ը տարի ժամկետով, ամսական 150 000 դրամով (2016թ. դեկտեմբերից պայմանագիրը վերակնքվել է «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ, «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն արդեն լուծարվել է):
Հետաքննության մանրամասները կարդացեք այստեղ:
comment.count (0)