ԵԽ․ ՀՀ հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելը հնարավոր է քննարկվի
 |panarmenian.net|
19:24 - 15 մայիսի, 2020

ԵԽ․ ՀՀ հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելը հնարավոր է քննարկվի |panarmenian.net|

panarmenian.net: Եվրոպայի խորհրդում կարծում են, որ հնարավոր է սկսել վիզաների ազատականացման մասին նոր երկխոսություն Արևելյան գործընկերության երկրների հետ, որոնց թվում է նաև Հայաստանը։ Ինչպես փոխանցում է SchengenVisa.info-ն` Խորհուրդն ասել է, որ համապատասխան չափանիշների և հետընդունման մասին համաձայնագրի շարունակական կատարման միջոցով վիզայի ազատականացման ներկայիս գործողությունների պլանների հաջող իրականացումը կենսական նշանակություն ունի, նախքան այլ երկրների` ներառյալ Արևելյան գործընկերության անդամ պետությունների հետ նոր համաձայնությունների հասնելը:

Նշվում է, որ Արևելյան գործընկերության երկրները ձգտում են ամրապնդել հարաբերությունները Եվրամիության, անդամ պետությունների և Արլ․ գործընկերության 6 հարևանի՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի հետ։ ԵՄ-ն դիտարկում է Մոլդովայից, Ուկրաինայից և Վրաստանից առանց վիզայի մուտքի ճանապարհորդությունների հնարավորությունը (այս երկրներում նախկինում ևս վիզային ազատ ռեժիմ է գործել)։

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացիները մուտքի համար պետք է թույլտվություն ունենան։

Մյուս երկրների համար վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի հնարավորությունը դիտարկվելու է առաջիկայում, եթե լավ ղեկավարվող և անվտանգ շարժունակություն ապահովող կանոններ ապահովվեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել