Փաստեր են բացահայտվել, որոնց հետ կապված Էդվարդ Նալբանդյանի հետ պետք է զրուցենք |lragir.am|
15:11 - 19 մայիսի, 2020

Փաստեր են բացահայտվել, որոնց հետ կապված Էդվարդ Նալբանդյանի հետ պետք է զրուցենք |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հետ։

Նախօրեին ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով էր եկել Արշակ Կարապետյանը, ով նախկինում արդեն մեկ անգամ եկել էր: Ստացա՞ք լրացուցիչ պարզաբանումներ նրանից:

Բոլոր նրանք, ում մենք հրավիրում ենք և ուղղում ենք հարցեր, հարցերին պատասխանել են անխտիր: Պարոն Կարապետյանի հետ շատ վաղուց էինք հանդիպել, ինքը շատ կարևոր ինֆորմացիա էր տվել: Այս ամիսների աշխատանքի ընթացքում փաստեր բացահայտվեցին և անհրաժեշտություն առաջացավ ևս մեկ անգամ իր հետ հանդիպել ու ճշգրտումներ անել: Ինքը համաձայնեց, սիրով եկավ և պատասխանեց հարցերին:

Արդեն հանձնաժողովն ամբողջական պատկերն ունի՞, թե ինչ է տեղի ունեցել 2016-ի ապրիլին, թե՞ դեռ բացեր կան, որոնք կլրացնեք մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը:

Բնական է, որ դեռ կան հարցեր, որոնց պատասխանները ստանալու ենք մինչև հանձնաժողովի աշխատանքի վերջը: Բայց, անկեղծ ասած, հանձնաժողովի համար արդեն ամբողջական պատկերը պարզ է:

Անկախ նրանից, թե Յուրի Խաչատուրովը կգա, թե ո՞չ:

Այո, անկախ դրանից:

Կարծում եք Խաչատուրովն ունի՞ չներկայանալու առիթ:

Ես չեմ կարող պնդել, մենք կարող ենք միայն եզրակացություն անել իր գործողություններից: Այս մեկ տարվա ընթացքում ոչ ոք չհրաժարվեց գալ ու պատասխանել մեր հարցերին, բացի իրենից: Ինչպես ասում են՝ մեղքն իրենն է, իր որոշումն է:

Իսկ կայի՞ն հարցեր, որ Արշակ Կարապետյանը հրաժարվեց պատասխանել, թե՞ բոլորը սպառիչ էին:

Չի եղել մեր հանձնաժողովում որևէ հյուր, որ հրաժարվել է պատասխանել որևէ հարցի: Հանձնաժողովի բոլոր անդամները մեկ տարի առաջ պետական գաղտնիքի հետ առնչվելու իրավունք են ստացել և բնականաբար, այն, ինչ պետական գաղտնիք է և ասվում է մեզ, մնում է հանձնաժողովի շրջանակներում: Հետևաբար, որևէ խնդիր չկա, որ մեզ չասեն գաղտնիությունից ելնելով: Իսկ հարցերին բոլորը պատասխանել են:

Կա՞ն կոնկրետ հարցեր Էդվարդ Նալբանդյանին, որ պետք է տաք նրան, և ինչու անհրաժեշտություն առաջացավ նրան ևս հրավիրելու:

Փաստեր են բացահայտվել, որոնց հետ կապված Էդվարդ Նալբանդյանի հետ մենք պետք է զրուցենք: Իսկ հարցերի առումով, մենք հանձնաժողովում ընդհանուր հարցաշարը կազմում ենք, աշխատում ենք այդ սկզբունքով: Հանձնաժողովի նախագահը հարցը բարձրաձայնում է, հանձնաժողով եկած անձը պատասխանում է, և եթե հանձնաժողովի անդամները լրացուցիչ հարցեր են ունենում, տալիս են ու անցնում առաջ: Եթե ունենք լրացուցիչ հարցեր հարցաշարից դուրս, դա էլ ենք տալիս: Ես անձամբ հարցեր ունեմ պարոն Նալբանդյանին:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել