Ապրիլյանի նոր դրվագներ են ի հայտ եկել, զինվորներին և սպաներին կպարգևատրեն. Արմեն Խաչատրյան
 |24news.am|
21:52 - 19 մայիսի, 2020

Ապրիլյանի նոր դրվագներ են ի հայտ եկել, զինվորներին և սպաներին կպարգևատրեն. Արմեն Խաչատրյան |24news.am|

24news.am: «Չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի ապրիլյան քննիչ հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունը, բայց կարող եմ ասել, որ այնտեղ անդրադարձ է լինելու բոլոր ուղղություններին՝ սկսած ապրիլյան պատերազմի սկսվելուն, մեկնարկին, բանակցություններին ու անգամ զինվորների ու սպաների կատարած սխրանքներին»,- նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, որը ներգրավված է Ապրիլյան պատերազմի աշխատանքներն ուսումնասիրող քննիչ հանձաժողովի կազմում:

Մեր ճշտող հարցին, թե զինծառայողների կողմից սխրանքներ գործելու նոր հանգամանքնե՞ր են ի հայտ եկել, պատգամավորը դրական պատասխան տվեց: «Այո, կան այդպիսի նոր հանգամանքներ՝ կապված արիության ու սխրանքների հետ, ու կարծում եմ՝ նոր պարգևատրումներ պետք է լինեն, քանի որ այնպիսի սխրանքներ են ի հայտ եկել, որոնք երբևէ որևէ տեղ չեն քննարկվել»,- ընդգծեց Խաչատրյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել