pastinfo.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Խմբակցության քարտուղարն ասաց, որ հանդիպման արդյունքում իրենց մտահոգությունները չեն փարատվել։
«Մեր մտահոգությունները շատ գործոններից են կախված և հիմնականը նա է, որ մեր դիրքորոշման համաձայն՝ դե ֆակտո ժողովուրդն արդեն լուծել է Արցախի Հանրապետության անկախության խնդիրը, և երկրորդը՝ յուրաքանչյուր բանակցություն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ հիմքում՝ որպես ֆունդամենտ դրված լինի ԱՀ միջազգային դե յուրե լեգիտիմիզացիան։ Դա չպետք է լինի պրոցեսի վերջում, այլ ի սկզբանե»,-ասաց Աբովյանը։
Հարցին, թե արդյոք հուզող հարցերին տրվե՞լ են հստակ պատասխաններ՝ ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ մասնակի տրվել են։
comment.count (0)