news.am: Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում այսօր՝ մայիսի 21-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի, որն այսօր Արցախի ԱԺ հատուկ նիստում ստանձնեց պաշտոնը։
«Գիտակից ընտրության» Ֆեյսբուքյան էջում հրապարակվել են լուսանկարներ բողոքի ակցիայից, որտեղ մի խումբ քաղաքացիներ ֆլեշմոբ են իրականացրել։ Նրանք կանգնել են փողոցում եւ պարզել «Կեղծված ընտրություններ», «Գանձագող», «Մի՛ երդվիր, չենք հավատում» եւ այլ գրություններով պաստառներ։
Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փակել դեպի մշակութային կենտրոն տանող փողոցը։ Ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս ցուցարարներին առաջ գալ։
Ցուցարարները սուլում են երդմնակալության արարողության մասնակիցներին տեղափոխող բոլոր մասնակիցների հետևից։
comment.count (0)