armtimes.com: Մայիսի 29-ին՝ ուրբաթ օրը, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստի բանախոսը կլինի ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ մասին տեղեկացրեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Մայիսի 29-ի նիստը, սակայն, կտարբերվի նախորդ բոլոր նիստերից. այն կանցկացվի տեսակապով: 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Նալբանդյանը պաշտոնից ազատվելուց հետո բնակվում է Ռուսաստանում: Նա հանձնաժողովին տեղեկացրել է, որ չի կարող Հայաստան գալ:
Հանձնաժողովն առաջարկել է տեսակապի միջոցով պատասխանել 2016-ի Ապրիլյան պատերազմին վերաբերող իրենց հարցերին, ինչին Նալբանդյանը համաձայնել է: «Ազգային անվտանգության ծառայությունը օգնեց մեզ, տեսակապի անվտանգության հարցը լուծել ենք, տեսակապով անելու ենք նիստը»,- մեզ հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
comment.count (0)