Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Գամկղրելիձե
 |aliq.ge|
22:58 - 28 մայիսի, 2020

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Գամկղրելիձե |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը՝ իր իրավասությունների շրջանակում, պատրաստ է օգնել Հայաստանին, եթե դրա կարիքը լինի: Այս մասին ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:

«Մեկ շաբաթ առաջ փոքր անհասկացվածություն եղավ: Մենք եղբայրական ազգ ենք, միշտ իրար կողքի կանգնած ենք, լավ հարաբերություններ ունենք: Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ մշտապես հաջող համագործակցություն ենք ունեցել, փոխանակել ենք տարբեր միջոցներ, պատվաստանյութեր և այլն. դա եղել է հեպատիտ C-ի ժամանակ նաև` 2-3 տարի առաջ, և այլն:

Եթե ​​Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը մեզ, որպես հիվանդությունների վերահսկման կենտրոնի, դիմի` թեստավորման կամ այլ խնդիրների հետ կապված, մենք՝ մեր իրավասության շրջանակներում պատրաստ ենք օգնել», — ասել է Գամկղրելիձեն` վստահեցնելով, որ հարկ եղած դեպքում Վրաստանի կառավարությունը, առողջապահության նախարարությունը ամեն ջանք կգործադրեն՝ Հայաստանին օգնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել