armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն, անդրադառնալով սոցցանցերում տարածվող տեսանյութին ու պնդումներին, թե հայկական կողմը Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ռազմական տեխնիկա է խոցել, նշեց, որ հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում:
«Այդ տեսանյութի ծագման կամ հայկական զինուժի գործողությունների մասին մեկնաբանություն չենք տալիս, միայն կարող եմ ասել, որ ընդհանրապես հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, մենք համարժեքորեն պատասխանում ենք հակառակորդի գործողություններին և սադրանքներին»,- ասաց Ստեփանյանը:
comment.count (0)