ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայացնենք հասարակությանը. Անդրանիկ Քոչարյան |tert.am|
17:39 - 04 հունիսի, 2020

ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայացնենք հասարակությանը. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: 2016 թ-ի ապրիլյան մարտական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձանաժողովը ավարտել է իր աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց, որ զեկույցը քննիչ հանձնաժողովը կներկայացնի սեպտեմբերին: Նրա դիտարկմամբ՝ հանձնաժողվի աշխատանքները հաջողված են եղել, ամեն ինչ արել են, որ ոչինչ չքաղաքականացնեն, բայց հասկանան իրողություններն ամբողջությամբ՝ մարտական գործողություններից մինչև բանակցությունների շղթային առնչվող հարցեր:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք հանձնաժողովը եկե՞լ է այն եզրահանգմանը, որ ապրիլյան գորոծողությունների ժամանակ դավադրություն չի եղել, բանակը սպառազինության, վառելիքի խնդիրը չի ունեցել, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ պետք է սպասել վերջնական եզրահանգումներին, վառելիքի և սպառազինության հետ կապաված հարցերը ուսումնասիրել են:

«Նույնիսկ ժամանակից շուտ այդ թեմայով մենք ասել ենք, որ դիրքերում սպառազինության խնդիր պաշտպանության բանակը չի ունեցել, ոչ էլ վառելիքի ու սննդի: Վստահաբար կարող եմ ասել, դա արձանագրենք, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայցնենք հասարակությանը»,-ասաց նա:

Առավել մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել