«Գլորիա» կարի ֆաբրիկայում թեստավորվել է 197 աշխատակից, 135-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս. մարզպետ
20:45 - 05 հունիսի, 2020

«Գլորիա» կարի ֆաբրիկայում թեստավորվել է 197 աշխատակից, 135-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս. մարզպետ

Կորոնավիրուսով վարակվածության այսօրվա ցուցանիշը Լոռու մարզում 251 մարդ է: Այս մասին հայտնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Նրանցից 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են: Ընդ որում, տեղեկացնեմ, որ այս թիվն ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում:

Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ: Ունենք մահվան 1 դեպք:

Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով: Այսօր առավել, քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի զգոնության չափաբաժինը չափազանց կարևոր է: Մենք պարտավոր ենք դրսևորել պատասխանատու վարքագիծ’ հանուն մեր ընկերների, մեր հարազատների»,- գրել է մարզպետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել