Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերից բացի գործնականում այլ ծրագրեր չկան, որոնք ՄԻՊ-ի կողմից կառավարվում են: Այդ հատկացումների համար 2019-ին նախատեսված միջոցները փոքր ինչ ավելի են եղել՝ մոտ 25 տոկոսով, քան 2018-ին էր: Այս մասին Ազգային ժողովում՝ «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն քննարկմանն ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Վերջինս իր խոսքում նշեց։
«Ընդհանուր առմամբ փաստացի օգտագործվել է 513 մլն դրամ՝ նախորդ տարվա 400 մլն դրամի փոխարեն: Միջոցներն օգտագործվել են այն բյուջետային ծրագրերի և միջոցառումների համար, որոնց շրջանակում նախատեսված է եղել ՄԻՊ-ի կողմից միջոցառումների ֆինանսավորումը: 2019 -ը առանձնահատուկ էր այն առումով, որ բյուջեն հաստատվել էր ծրագրային ձևաչափով։
Երկու բյուջետային ծրագրում 14 միջոցառում է նախատեսված եղել ՄԻՊ-ի կողմից, ինչը այդ չափով իրականացվել է»,- եզրափակեց Ջանջուազյանը:
comment.count (0)