ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ներկա կլինի Հաղթանակի զորահանդեսին  |armenpress.am|
12:09 - 09 հունիսի, 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ներկա կլինի Հաղթանակի զորահանդեսին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա` հունիսի 24-ին ներկա գտնվելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ 

 
Կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսը մայիսի 9-ին չանցկացվեց` տեղափոխվելով հունիսի 24։

Հաղթանակի շքերթին  Հայաստանից մասնակցելու է 1 շարասյուն, որը բաղկացած է լինելու 75 հոգուց: Նրանք ծածանելու են Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին շնորհավորել էր ՀՀ վարչապետի ծննդյան տարեդարձն ու հրավիրել մասնակցելու շքերթին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել