ԱԻՆ «911» ծառայությունը միայն կորոնավիրուսի հետ կապված 2264 ահազանգ է սպասարկել

 |armenpress.am|
19:08 - 09 հունիսի, 2020

ԱԻՆ «911» ծառայությունը միայն կորոնավիրուսի հետ կապված 2264 ահազանգ է սպասարկել |armenpress.am|

armenpress.am: Արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը միայն կորոնավիրուսի հետ կապված 2264 ահազանգ է սպասարկել: Այս մասին հունիսի 9-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«ԱԻՆ-ն առաջին օրվանից իր ողջ ներուժով միացել է պայքարին: Հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ: Մեր քաղաքացիներից 294-ին տրվել է համապատասխան տեղեկատվություն, 983-ին՝ տրամադրվել է կորոնավիրուսի հետ կապված բժշկական խորհրդատվություն, 987-ին՝ հոգեբանական աջակցություն»,- ասաց Ցոլակյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել