armtimes.com: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում որոշվել է քրեական գործ չհարուցել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հաղորդման հիման վրա: ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը Հայկական ժամանակին ասել է, որ քրգործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Նախարար Արայիկ Հարությունյանը հաղորդում էր տվել ֆեյսբուքյան լայվի միջոցով, որի առիթը բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի այն հայտարարությունն էր, թե Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, որի ատենախոսության մեջ հայտնաբերվել են ակնհայտ արտագրություններ ու թարգմանություններ, շարունակում է պաշտոնավարել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հովանավորության շնորհիվ: Նախարարն ընդգծել էր, թե իր հաղորդումից հետո իրավապահները կպարզեն՝ իսկապես գործ ունենք հովանավորչությա՞ն, թե՞ զրպարտության հետ:
comment.count (0)