ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․
«ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն այսօր ևս հանդես եկավ սուտ հայտարարությամբ, որում ասվում է, որ ՊՄՀՊ գործակալությունը թերացել է և փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը ստանալոց հետո հանձնարարական չի տվել ՊՈԱԿ-ին (Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ- խմբ․):
Ահա այդ հանձնարարականը, որը կազմվել և ներկայացվել է պետական հաշվառման գործառույթ իրականացնող ՊՈԱԿ-ին: Ի դեպ, ըստ գործավարության կարգի՝ այն ստորագրվել է հենց իր՝ Նարինե Խաչատուրյանի կողմից»:
Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում Արմեն Աբրոյանը, անդրառնալով Ֆիրդուսի երկու շինությունների հարցին, նշել էր, որ նախարարության գիտահետազոտական ՊՈԱԿ-ը ներկայացրել է այդ շինությունների արժևորման փաստաթղթերը։
«Հիմա ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը հայտնել է, որ դրանք չեն արժեվորվել, բայց արժեվորման հարցը քննարկվել է օրենքով սահմանված կարգով՝ փորձագիտական հանձնաժողովում, որի ղեկավարը ես եմ, ինքս եմ քննարկել հանձնաժողովի անդամների հետ։ Հնչել են բացասական կարծիքներ, շինությունների արժեքի հարցը դրվել է քվեարկության, եւ ձայների մեծամասնությամբ՝ 6 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ, հաստատվել է, որ, այո՛, նաեւ նշյալ աղյուսե շինությունն ունի պատմամշակուսային արժեք։ Բայց, քանի որ հարցը քաղաքաշինական է, եւ խնդիրներ կային, պահանջված հատակագծային վկայագրերը չկային, մենք վերադարձրել ենք մասնագիտական ուսումնասիրությունները շարունակելու։ Այսինքն՝ պետական հաշվառման գործընթացը չի կասեցվել, իսկ օրենքն ասում է, որ պետական հաշվառման վերցրած եւ այդ գործընթացի մեջ գտնվող օբյեկտը ենթակա է պահպանման։ Ուրեմն այնտեղ տեղի ունեցող շինարարական-քանդման գործողություններն ապօրինի են»,- մասնավորապես նշել էր նա։
Խաչատուրյանն ավագանու այսօրվա արտահերթ նիստի ժամանակ նշել է, որ քննարկում եղել է, բայց Աբրոյանը թերացել է, որովհետև պիտի դիմեր ՊՈԱԿ-ին, բայց չի արել դա։
comment.count (0)