Քիչ առաջ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից հետո, Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գլխավոր դատախազի միջնորդության հետ կապված խմբակցությունը կայացրել է որոշում, բայց այդ դիրքորոշումն իրենք կհայտնեն վաղը՝ Ազգային ժողովում դատախազի ելույթից հետո՝ փակ, գաղտնի քվեարկությամբ։
Հարցին՝ որոշումն ի՞նչպես ընդունվեց, միաձա՞յն էր, թե՞ տարաձայնություններ կային, Մակունցը պատասխանեց․ «Թույլ տվեք այդ մասին մանրամասներ չհայտնել»
comment.count (0)